Բիլ Գեյթսը հեռանում է Microsoft-ի խորհրդի կազմից


23:00 , 14 մարտ, 2020

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը հեռանում է ընկերության տնօրենների խորհրդի կազմից, հայտնում է Reuters-ը:

Գեյթսը մտադիր է ավելի շատ ժամանակ հատկացնել իր բարեգործական գործնեությանը, այդ թվում՝ գլոբալ առողջապահության և կրթության զարգացմանը, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների խնդրի լուծմանը: Բացի այդ, Գեյթսը որոշել է հեռանալ Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway Inc ընկերության տնօրենների խորհրդից:

Ընկերության հիմնադիրը կշարունակի աշխատել որպես տեխնոլոգիաների գծով գործադիր տնօրենի խորհրդական: