Տոկիոն չի պատրաստվում հետաձգել Օլիմպիական խաղերը


23:24 , 13 մարտ, 2020

Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն հայտարարել է, որ 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը հետաձգելու տարբերակը չի քննարկվում: Ճապոնիայի իշխանությունները չեն պատրաստվում նաև անցկացնել այն առանց երկրպագուների՝ կապված աշխարհում տարածվող կորոնավիրուսի հետ:

Ըստ Ճապոնիայի իշխանությունների՝ նրանք պատրաստ են անելու ամեն ինչ, որ Օլիմպիական խաղերն ընթանան ըստ գրաֆիկի:

Հիշեցնենք, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: