Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերը՝ խնդրում եմ ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ ՍԴ նիստին ներկա գտնվելուց


16:13 , 12 մարտ, 2020
Սիրելի քաղաքացիներ,

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերը՝ խնդրում եմ ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ 2020 թվականի մարտի 17-ին կայանալիք Սահմանադրական դատարանի նիստին ներկա գտնվելուց, որի ընթացքում բանավոր ընթացակարգով քննվելու է Հանրապետության նախագահի դիմումը։

Խնդրում եմ զանգվածային լրատվամիջոցներին ուղիղ եթերի միջոցով հնարավորություն ընձեռնել նիստով հետաքրքրվող բոլոր քաղաքացիներին հետևել նիստի ընթացքին։

Հրայր Թովմասյան
Սահմանադրական դատարանի նախագահ