Բաղադրիչներ
1. Տոմատի խյուս – 500 գ
2. Ձիթապտղի յուղ – 30 մլ
3. Ծովի աղ – 1/2 թ/գ
4. Շաքարավազ – 10 գ
5. Սխտոր – 2 հատ
6. Խնկածաղիկ (Орегано) – 1/2 թ/գ
7. Չորացրած ռեհան – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Ցածր կրակի վրա տաքացնել տոմատի խյուսը, ավելացնել ձիթապտղի յուղը, աղը և շաքարավազը: Եփել մոտ 20 րոպե:
2. Պատրաստ լինելուց մոտ 5 րոպե առաջ սոուսին ավելացնել մանր կտրատված սխտորը և չորացրած խոտաբույսերը: