Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել, բայց վիճակը մնում է ծանր


16:33 , 10 մարտ, 2020
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել: Չնայած սրան՝ վիճակը շարունակում է մնալ ծանր, վնասվածքները շատ են: Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:

Հիշեցնեմ, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում, մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։