Ե՛վ Իրանում, և՛ Իտալիայում համաճարակի հիմնական կատալիզատորը բնակչության բառադիությունն էր. մենք ևս բառադի ենք, քարոզարշավը վկա


09:49 , 10 մարտ, 2020

Էսօրվա դրությամբ Իտալիան կորոնավիրուսով վարակվածների թվով երկրորդն ա Չինաստանից հետո։ Շրջանցել ա Հվ․ Կորեային, որը, հիշեցնեմ, Չինաստանի կողքին ա։

Ըստ էության, Իտալիան մինչև երկրում տոտալ կարանտին մտցնելը համաճարակի երկրորդային օջախ էր դարձել, որտեղից վիրուսը տարածվում էր Եվրոպայով մեկ։ Մի հատ ուրիշ էդպիսի երկրորդային օջախ էլ Իրանն ա Մերձավոր Արևելքի համար։

Հիմա ինչո՞վ են մեզ համար Իտալիան ու Իրանը հետաքրքիր՝ բացի նրանից, որ Իրանը մեր կողքին ա, իսկ Իտալիա էլ տոմսերն էժանացել էին։))) Հետաքրքիր են նրանով, որ իտալացիներն էդ հարուստ հայերն են, իսկ իրանցիները՝ մահմեդական հայերը։ Նկատի ունեմ, որ խառնվածքով շատ նման ենք և, մասնավորապես, ահավոր բառադի ենք։

Ե՛վ Իրանում, և՛ Իտալիայում համաճարակի հիմնական կատալիզատորները հենց բնակչության բառադիությունն էր։ Ու էդ երկրները մեզ համար մոդելային են, թե ինչ կարա լինի մեզ մոտ, եթե վիրուսը ներթափանցի Հայաստան։

Ընդ որում, մենք բառադի ենք վերից վար ու վարից վեր։ Վկան՝ նիկոլականների քարոզարշավը։ Բայց դե իշխանությունների բառադիությունը նաև ուրիշ անուն ունի՝ հանցավոր անփութություն։