Մահացել է շատերիս հայտնի «Դայակներ» ֆիլմի երկվորյակ եղբայրներից մեկը. հիշո՞ւմ եք նրանց (Photo)


21:30 , 9 մարտ, 2020

Ամերիկացի դերասան և բոդիբիլդեր Դեյվիդ Պոլը, որը հայտնի է «Դայակներ» ֆիլմով, մահացավ նախքան իր ծննդյան 63-ամյակը՝ երկու օր առաջ: Այս մասին հայտնել է նրա երկվորյակ եղբայր Փիթերը:

Image result for twin sitters

Դերասանի մահվան պատճառները դեռ հայտնի չեն: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա մահացել է քնած ժամանակ: 

Պոլի վերջին ինստագրամյան գրառումն արվել է նրա մահից մի քանի օր առաջ:

Image result for twin sitters

Դևիդ և Փիթեր Պոլը ծնվել են 1957-ի մարտի 8-ին Կոնեկտիկուտ քաղաքում: Երիտասարդ ժամանակվանից նրանք զբաղվում էին բոդիբիլդինգով և նույնիսկ բացեցին իրենց սեփական մարզադահլիճը, բայց հետագայում թողեցին այն՝ հանուն Կալիֆոռնիա տեղափոխվելու: 1980-ականներին նրանք սկսեցին նկարահանվել ֆիլմերում: Ամենատարածվածը «Դայակները» ֆիլմն է (1994)։ Նրանք նկարահանվել են նաև «Բնական ծնված մարդասպաններ» և «Ճանապարհների ասպետ» ֆիլմերում: Դևիդ Պոլը, բացի դերասանությունից, պրոֆեսիոնալ լուսանկարիչ էր, գրել էր բանաստեղծություններ և երգեր:

Image result for twin sitters