Լոնդոնում կորոնավիրուսը Facebook-ի գրասենյակների փակման պատճառ է դարձել


20:00 , 7 մարտ, 2020

Facebook ընկերությունը որոշում է ընդունել փակել Լոնդոնի իր գրասենյակները նոր տիպի COVID-2019 կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։

Համաձայն հրապարակված տվյալների՝ պատճառը ընկերության աշխատակիցներից մեկի կորոնավիրուսով վարակվելն է եղել։

Facebook-ի վարակված աշխատակիցը Սինգապուրի տարածքում ընկերության ներկայացուցչության աշխատողն է եղել, սակայն փետրվարին նա այցելել է լոնդոնյան գրասենյակներ։

Գրասենյակների տարածքներում ներկայումս ախտահանման աշխատանքներ են տարվում։