Սաուդյան Արաբիայում ձերբակալվել է թագավորական ընտանիքի երեք անդամ


17:00 , 7 մարտ, 2020

Սաուդյան Արաբիայում ձերբակալվել է թագավորական ընտանիքի երեք անդամ: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Թերթի տվյալներով՝ ձերբակալվել են Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Իբն Աբդուլ Ազիզի կրտսեր եղբայրը, նախկին թագաժառանգ Մուհամեդ Իբն Նաիֆը և նրա կրտսեր եղբայրը՝ Նավաֆ Իբն Նաիֆը:

Ըստ Wall Street Journal-ի՝ թագավորական ընտանիքի անդամները ձերբակալվել են պետական դավաճանության կասկածանքով: Ձերբակալությունը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան: Ձերբակալությունից հետո կասկածյալների բնակարաններում խուզարկություն է իրականացվել: