Աննա Հակոբյանը հյուրընկալվել է Բրազիլիայի նախագահական նստավայրում և հանդիպել երկրի առաջին տիկնոջը (Photo)


15:17 , 7 մարտ, 2020

Հյուրընկալվել եմ Բրազիլիայի նախագահական նստավայրում (Palácio da Alvorada) և հանդիպել երկրի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին։

Շատ ջերմ մթնոլորտում տիկին Բոլսոնարուն պատմել է պալատի կառուցման պատմությունը, ներկայացրել պալատի կտավների և քանդակների հավաքածուն։ Շրջայցից հետո ճաշի սեղանի շուրջ խոսել ենք երկրների ղեկավարների տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը։ Հանդիպման ավարտին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին հրավիրել եմ Հայաստան։ Բրազիլիայի առաջին տիկինը սիրով ընդունել է հրավերը․ նախնական պայմանավորվածությամբ այցը կկայանա այս տարվա հոկտեմբեր ամսին։