Վարչապետի խոսնակը հաստատեց. Փաշինյանը Մոսկվա կմեկնի


21:28 , 6 մարտ, 2020

Factor.am-ը գրում է․

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը մայիսին Մոսկվա կմեկնի՝ մասնակցելու Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 75-ամյակի միջոցառումներին: Այդ մասին, հիշեցնենք, ավելի վաղ գրել էր ռուսական ՏԱՍՍ-ը:

Գևորգյանը, սակայն, չպատասխանեց հարցին՝ արդյո՞ք, տոնական միջոցառումներից զատ, Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ում աշխատանքային այլ օրակարգ ունի:

Նշենք, որ, ռուսական աղբյուրի համաձայն, մոսկովյան միջոցառումներին մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Մեր հարցին՝ հնարավո՞ր է՝ ՀՀ վարչապետը հանդիպի Ադրբեջանի ղեկավարի հետ, Մանե Գևորգյանն ասաց՝ առայժմ որևէ տեղեկություն չկա: