ԵՀ-ն հրապարակել է «կլիմայի մասին օրենքը», սակայն Գրետա Թունբերգը դժգոհ է


02:45 , 5 մարտ, 2020

Operativ.am-ը գրում է.

Եվրահանձնաժողովը հրապարակել է «կլիմայի մասին օրենքը», սակայն շվեդացի ակտիվիստ Գրետա Թունբերգը  եւ ոչ կառավարական կազմակերպությունները հայտարարել են, որ կլիմատիկ ճգնաժամի հաղթահաման համար անհապաղ միջոցառումներ են անհրաժեշտ, հաղորդում է Reuters-ը:

Եվրամիության գործադիր մարմինը հաստատել է առաջարկված օրինագիծը հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ Թունբերգը:

Կլիմայի մասին օրենքը, որը պահանջում է Եվրախորհրդարանի եւ անդամ պետությունների հավանությունը, ԵՄ-ին պարտավորեցնում է զրոյացնել ջերմոցային գազերի արտանետումները մինչեւ 2050 թվականը: 17-ամյա Թունբերգը հայտնել է. «Մինչեւ 2050 թվականը զրոյական արտանետումները ԵՄ-ի համար հավասար են կապիտուլյացիայի: Մեզ նպատակներ են պետք 2020 թվականի եւ յուրաքանչյուր ամսվա եւ տարվա համար»: