Ծաղկաձորի ճոպանուղին ու սահուղին երկու օր է՝ դատարկ են. զբոսաշրջիկները լքել են հանգստի գոտին


21:09 , 3 մարտ, 2020

Հայաստանում կորոնավիրուսի դեպքի հաստատումից և վարակիր անձին ու նրա հետ առնչություն ունեցած քաղաքացիներին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացնելու հետո  տուրիստերի հոսքը Ծաղկաձոր դադարել է:

Երկու օր է՝  Ծաղկաձորի ճոպանուղին ու սահուղին գրեթե հաճախորդներ չունեն, թեև այս արևոտ օրերին սովորաբար հարյուրավոր այցելուներ էին լինում: Սահուղիներում մարդկային հոսքի բացակայությունն արձանագրվում է նաև օնլայն հեռարձակման միջոցով, որին կարող եք հետևել այստեղ: https://ropeway.am/#section-onlinevideo

Տեղացիների խոսքով՝ ստեղված իրավիճակը պայմանավորված է հնարավոր վարակակիր քաղաքացիներին հենց Ծաղկաձորում մեկուսացնելու իշխանությունների որոշմամբ: Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այցով փորձեց մեղմել անհանգստությունը, բայց պատկերը դրանից չփոխվեց: Տուրօպերատորները նույնպես ահազանագում են։