Կորոնովարիրուսի կանխարգելման նպատակով մետրոպոլիտենի կայարաններն ու գնացքները մշակվում են ախտահանիչ հատուկ նյութերով. քաղաքապետարան (Video)


20:50 , 2 մարտ, 2020

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Երևանի մետրոպոլիտենի կայարաններն ու գնացքները մշակվում ախտահանիչ հատուկ նյութերով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տարածած տեսանյութում պատմում է Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը:

Նա նշում է, որ մասնավորապես, ախտահանվում են այն հատվածները, որոնց ուղևորներն անմիջական շփվում են, այդ թվում մուտքի ու ելքի դռները: