Դժվար է հասկանալ՝ ինչ իրականության մեջ է ապրում ՏՄՊՊՀ աշխատակազմը, երբ փաստացի Հայաստանի գրեթե ողջ տարածքում դժվար է դիմակ գտնել


15:02 , 2 մարտ, 2020

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը պնդում է, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է՝ «խոշոր դեղատնային ցանցերը կամ ներմուծողները դիմակ չեն արտահանել, որևէ խոշոր ներմուծողի մոտ դիմակի գին չի բարձրացվել»:

Դժվար է հասկանալ՝ ինչ իրականության մեջ է ապրում ՏՄՊՊՀ աշխատակազմը, երբ փաստացի Հայաստանի գրեթե ողջ տարածքում դժվար է դիմակ գտնելը, իսկ եղածների գները մի քանի անգամ բարձրացել են:

Դժվարընկալելի է նաև կառույցի նախագահի այն հայտարարությունը, որը դիմակների գները բարձրացրել են մանր դեղատներ, որոնք «տնտեսական սուբյեկտեր չեն» և չեն գտնվում իրենց տիրույթում:

Իսկ ամենադժվարը հասկանալն է, թե ի վերջո ինչպե՞ս պետք է պաշտպանվի սպառողը ՏՄՊՊՀ տիրույթից դուրս հանված ոչ տնտեսական սուբյեկտներից:

Ե՞րբ է սկսելու այս կառույցն աշխատել իրապես ի նպաստ չարաշահումների դեմ պայքարի, ոչ թե իր գոյության մասին ի լուր աշխարհի:

#իրավիճակ_չի_փոխվել