Երջանկությունը փողի մեջ չէ...


00:51 , 14 հուլիս, 2013

Դե հիմա դժբախտ, դժբախտ՝ ավելի լավ չի՞ հարստությունով դժբախտ ապրել, քան ըսենց քյասիբ դժբախտ ԳՈՅԱՏԵՎԵԼ... Ձեռի հետ էլ ասեմ, որ Շանթ պաղպաղակ արտադրողին պետք ա մի քանի օր փակել բորբոսնած նկուղում ու մենակ Շանթ պաղպաղակով լցնել իր գերաճ ստամոքսը... Մի գուցե ուղեղը մտնի, որ փիս բան ա անում: Լավ, էս երկրում մի ճիշտ բան կա՞...ջերմուկը կամ տրաքում ա գազից, կամ գազ չկա, լիմոնադը ոնց որ գիդրոլիզ լինի, կաթնամթերից մասԾիկայի համ ա գալիս, հավից ձկան, իսկ ձկից ընդհանրապես համ չի գալիս...միրգն ու բանջարեղենն էլ չինական են դառել արդեն, ոնց որ ընդդիմությունը...ու ընդհանրապես՝ ո՜նց եք զզվացրել ձեր աննախադեպ առաջարկներով, այ աննախադեպ Էշի քուռակներ...