Կրկին՝ շնորհավո՜ր։ Կրկին՝ ես քեզ սիրում եմ, իմ Բանակ։


11:56 , 28 հունվար, 2012

\"\"Շնորհավորում եմ, իմ Ժողովուրդ, իմ Պետություն՝ իմ Բանակի օրվա առթիվ։ Էսօր անպայման հիշեք բոլոր ձեր ծառայող, արդեն ծառայած ու դեռ ծառայությանը պատրաստվող ընկերներին, բարեկամներին։ Զանգեք, գրեք, սիրեք, գրկեք, սեղան նստեք, ինչու ոչ՝ խորհրդանշական նվերներ տվեք սրտի խորքից։
Էսօր էն օրն է, երբ համազգեստով մարդիկ առանձնահատուկ հպարտությամբ պետք է քայլեն փողոցով, ոչ թե որովհետև իրենք են տենց ուզում, այլ որովհետև մենք պետք է իրենց պարտադրենք այդ հպարտությունը։ Կրկին՝ շնորհավո՜ր։ Կրկին՝ ես քեզ սիրում եմ, իմ Բանակ։