Պոլանսկու ֆիլմը երեք «Սեզար» մրցանակի է արժանացել


22:15 , 29 փետրվար, 2020

Ռեժիսոր Ռոման Պոլանսկիի «Սպան և լրտեսը» ֆիլմը «Սեզարի» երեք մրցանակի է արժանացել՝ չնայած ֆեմինիստական ասոցիացիաների բողոքներին, հաղորդում է Huffpost-ը։

Պոլանսկին՝ ինքը, մրցանակի է արժանացել լավագույն ռեժիսորական աշխատանքի համար։ Ֆիլմը նաև մրցանակներ է ստացել լավագույն ադապտացիայի և լավագույն կոստյումների համար։

Ռեժիսոր Ռոման Պոլանսկին և ֆիլմը նկարահանող ողջ թիմը բաց են թողել «Սեզար» կինոմրցանակի հանձնման 45-րդ արարողությունը՝ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքների հետ կապված հանրային դատաստանի ենթարկվելու սպառնալիքի պատճառով։