Թուրքիայի բանակի առնվազն 7-10 զինվորական է սպանվել Լիբիայում


13:26 , 29 փետրվար, 2020

Ըստ արաբական աղբյուրների երեկ և այսօր տարածած տեղեկատվության՝ Թուրքիայի բանակի առնվազն 7-10 զինվորական է սպանվել ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ գործող Լիբիայի ազգային բանակի կողմից Տրիպոլիի Մայթիկա ավիաբազայում թուրքական շտաբի հրետակոծման հետևանքով։ Ի դեպ, մինչ այդ լիբիացիները ոչնչացրել էին նույն այդ կենտրոնից ղեկավարված թուրքական «Բայրաքթար» (բռց․՝ «դրոշակակիր») անօդաչուն։

Կարծում եմ՝ շատ հետաքրիր կլինի Սիրիայում և Լիբիայում վերջին օրերին թուրքական բանակի զգալի կորուստների վերաբերյալ ներթուրքական քաղաքական խոսույթին հետևելը և այն վերլուծելը, հատկապես որ արդեն իսկ տեղեկատվություն կա ընդդիմության՝ Թուրքիայի նախագահից պահանջի մասին, որպեսզի վերջինս բացահայտի իր կապերը Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների հետ։

#ՄերձավորԱրևելք #Սիրիա #Լիբիա #Թուրքիա