Իմ նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվության վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում


12:30 , 26 փետրվար, 2020

Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր շրջանառության մեջ կդրվի «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում (փոփոխություն) կատարելու մասին» իմ նախագիծը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվության վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում: Ավելի պարզ ասած՝ նախագծի նպատակն այն է, որ սահմանադրական կարգը տապալած (այդպիսի փորձ կատարած) անձին հնարավոր լինի ենթարկել քրեական պատասխանատվության՝ անկախ այն բանից, թե երբ, քանի տարի առաջ է կատարվել հանցագործությունը։

Սպասենք հայրենի կառավարության արձագանքին։