Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանի փայլուն հաղթանակը Բանսկա Շտյավնիցայում


15:56 , 13 հուլիս, 2013

սերգեյ Movsesian-13Ankakh.com-ը գրում է.

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Սլովակիայի Բանսկա Շտյավնիցա քաղաքում անցկացված կայծակնային շախմատի միջզգային մրցաշարում առաջին մրցանակը նվաճեց 100 տոկոսանոց արդյունքով` 11 հնարավորից 11 միավոր: Մովսիսյանը մերձակա հետապնդողից` գրոսմայստեր Միկուլաս Մանիկից (Սլովակիա) առաջ անցավ 2,5 միավորով: