Պենտագոնը պաշտոնապես էթիկական սկզբունքներ է ընդունել արհեստական ինտելեկտի համար


21:00 , 25 փետրվար, 2020

Պենտագոնը հայտարարել է, որ այն պաշտոնապես ընդունում է սպառազինություններում արհեստական ինտելեկտի օգտագործման էթիկական սկզբունքները: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ առաջարկությունները ուղարկվել են ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերին 2019-ի աշնանը: Նա իր հերթին ասել է, որ Միացյալ Նահանգները, իր դաշնակիցների հետ միասին, մարտադաշտերում հաղթելու և միջազգային կարգը պաշտպանելու համար շուտով պետք է սկսեն օգտագործել արհեստական բանականությունը:

Այսուհետ Պենտագոնը կօգտագործի հինգ հիմնական սկզբունք: Արհեստական ինտելեկտը պետք է լինի «պատասխանատու», «համաչափ», «հասկանալի», «հուսալի» և «կառավարելի»: