ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սիրիական Իդլիբում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է արել


16:25 , 22 փետրվար, 2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել հնարավորինս արագ դադարեցնել Իդլիբում ռազմական բախումները։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։

Գուտերեշը գտնում է, որ կրակի դադարեցումն անհրաժեշտ է հումանիտար աղետից և «անվերահսկելի էսկալացիայից» խուսափելու համար։

Նա նաև համոզված է, որ Սիրիայում ճգնաժամը «սարսափելի վնաս է հասցնում խաղաղ բնակչությանը»։

«Հարյուրավոր մարդիկ սպանվել են։ Փոքր երեխաները ցրտից մահանում են։ Սիրիայի բազմաչարչար ժողովրդի համար հումանիտար այս սարսափը պետք է դադարեցվի»,- գրել է Գուտերեշը։