Պանամայում 5 տոննա կոկաինով սուզանավ է հայտնաբերվել


20:15 , 20 փետրվար, 2020

Պանամայում 5 տոնա կոկաին տեղափոխող նավ են հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Պանամայի ազգային ռազմածովային ծառայությանը։

Նշվում է, որ գործի առթիվ Կոլումբիայի չորս քաղաքացի է ձերբակալվել, որոնք գտնվել են նավի վրա։

Նաև նշվում է, որ սա ռեկորդային թվով անօրինական նյութեր տեղափոխող նավն է մինչ օրս։