«Այո» շտաբը չի կարող գլխավորել Սուրեն Պապիկյանը, քանի որ «Այո» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ է համարվում


10:25 , 20 փետրվար, 2020

Հիշեցում

«Այո» շտաբը չի կարող գլխավորել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը, քանի որ Հանրաքվեի մասին ՀՀ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն.

6. «Այո» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ է համարվում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը՝ քաղաքացիական նախաձեռնության դեպքում, վարչապետը կամ նրա որոշմամբ նշանակված ներկայացուցիչը՝ Կառավարության նախաձեռնության դեպքում, նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրության մեջ որպես ներկայացուցիչ նշված պատգամավորը՝ պատգամավորների նախաձեռնության դեպքում:

Հ.Գ. Այսինքն՝ «Այո» շտաբը պետք է ղեկավարի պատգամավոր: