Կրկին սփյուռքի հանդեպ Սփուռքի գլխավոր հանձնակատարի «անաչառ» վերաբերմունքի մասին (Photo)


23:07 , 16 փետրվար, 2020

Փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևը: Երեք օր անց այդ կապակցությամբ զրո արձագանք սփյուռքի գլխավոր հանձնակատարի ու նրա գրասենյակի կողմից: Այդ կապակցությամբ գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում տեղադրված է ընդամենն «Արմենպրես»-ում տպագրված լուրի հղումն՝ առանց գլխավոր հանձնակատարի համապատասխան գնահատականի:
Համեմատելով անցած հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից նման բանաձևի ընդունման հանդեպ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի արձագանքի հետ կարելի է ըմբռնել հայկական սփյուռքի հանդեպ նրա բացարձակ «անաչառ» վերաբերմունքը: