Անվտանգության համաժողովում նախատեսված է ԼՂ հարցի շուրջ քննարկում՝ Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ


18:52 , 14 փետրվար, 2020

Azatutyun.am-ը գրում է.

Մյունխենի Անվտանգության համաժողովում վաղը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով մոտ 45 րոպեանոց քննարկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:

Քննարկումը, մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:30-ին, այն վարելու է Ամերիկա-Ռուսաստան հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: