Ամեն շաբաթ պատրաստում եմ սա ընտանիքիս համար․ խրթխրթան և համեղ եղջյուրիկներ, որոնք ուղղակի հալվում են բերանում


11:50 , 12 փետրվար, 2020

Խրթխրթան և համեղ եղջյուրիկները բոլորիս մոտ մանկության հուշեր են արթնացնում։

Այսօր եղջյուրիկների մի շատ համեղ ստացվող բաղադրատոմս ենք առաջարկում, որտեղ, բացի մեզ համար սովորական բաղադրիչներից, նաև խոզաճարպ կա, ինչը էլ ավելի փափուկ է դարձնում խմորը, բացի այդ՝ այն չի վախենում բարձր ջերմաստիճաններից և քաղցկեղածին նյութեր չի արտադրում։

Անհրաժեշտ բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

1. Խոզաճարպն ու կարագը 1,5 ժամով դրեք սառցախցիկը։

2. Սառելուց հետո խորանարդիկներով կտրատեք և խառնեք ալյուրի հետ, այնպես, որ փշուրի վերածվեն։

3. Առանձին ամանի մեջ խառնեք թթվասերը, կաթը, դեղնուցները և լիմոնի հյութը, ավելացրեք ալյուրին և խմոր հունցեք։

4. Խմորը մեկ ժամով դրեք սառնարանը։ Ջեռոցը տաքացրեք 180 աստիճան։

5. Խմորը 6 մասի բաժանեք։ Յուրաքանչյուրը շրջանաձև բացեք և սեկտորների բաժանեք, ինչպես պատկերված է նկարում։

6. Դանակով ամեն մի կտորի վրա դրեք միջուկը, հարմար է, օրինակ, ջեմը, և փաթաթեք, ինչպես ցույց է տրված նկարում։

7. Բոլոր եղջյուրիկները պոչի հատվածը դեպի ներքև շարեք յուղաթուղթ փռած տապակի մեջ։

8. Թխեք 180 աստիճանի տակ 18 րոպե։

9. Պատրաստի եղջյուրիկների վրա շաքարի փոշի ցանեք։