«Առաջիկա գիշերվանից սկսած հանրապետությունում առկա սառնամանիքները էականորեն կմեղմվեն». Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին


10:51 , 12 փետրվար, 2020

Պայմանավորված արևմուտքից եկող տաք օդային հոսանքներով՝ առաջիկա գիշերվանից սկսած հանրապետությունում առկա սառնամանիքները էականորեն կմեղմվեն։ Այսօր գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով։

Փետրվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ դադարներով կտեղա ձյուն։