Ուտեստ, որը պատրաստվում է ավելի արագ, քան ֆասթ-ֆուդը


04:52 , 11 փետրվար, 2020

Կաչիո-է-պեպե (Cacio e pepe) պատրաստելու համար անհրաժեշտ է՝

1. Սպագետի
2. Պանիր պեկորինո ռոմանո (կարելի է փոխարինել ցանկացած պինդ պանրով) – 120գ
3. Սև հատիկավոր պղպեղ
4. Աղ

Պատրաստման եղանակը

1. Սպագետին խաշել ալդենտե աստիճանի, պանիրն անցկացնել քերիչով: Սև հատիկավոր պղպեղը տապակել և մանրացնել:

2. Մատուցվող ափսեի մեջ մեծ քանակությամբ սև պղպեղ լցնել:

3. Ավելացնել սպագետին, վրան մի փոքր ջուր լցնել, որի մեջ եփվել է պաստան:

4. Ավելացնել 100 գ պանիրը և խառնել, որպեսզի այն ամբողջովին հալվի: Զարդարել մնացած պանրով և մատուցել: