Ինչպիսի տեսք ունի Բիլ Գեյթսի նոր գերթանկարժեք մեգազբոսանավը. այն հագեցած է գերժամանակակից բոլոր տեխնոլոգիաներով (Photo)


05:09 , 11 փետրվար, 2020

Բիլ Գեյթսը վերջապես միացել է մեգազբոսանավերի մրցավազքին։ Եթե մինչև այդ նա վարձակալում էր զբոսանավերը, ապա հիմա նիդեռլանդական Sinot Yacht Architecture & Design նավամատույցում 112 մետրանոց զբոսանավի պատվեր է տվել, որը պետք է աշխատի հեղուկ ջրածնով։ Զբոսանավի անվանումը Aqua է։


Այն հագեցած է հոսանքով աշխատող շարժիչներով։ Հոսանքն արտադրվում է երկու պահուստարաններում պահվող հեղուկ ջրածնի միջոցով։ Զբոսանավը նախատեսված է 14 հյուրերի և 32 հոգանոց անձնակազմի համար։ Զբսանավն ունի նաև լողավազան, ուղղաթիռի համար նախատեսված հատված և այլն։


Զբոսանավի արժեքը նույնպես շատ տպավորիչ է՝ 645 միլիոն դոլար։ Ցանկացած նորույթի համար պետք է վճարել։ Ներկայումս ընդամենը երկու զբոսանավ կա, որն ավելի թանկ է՝ Azzam-ը՝ 650 միլիոն դոլար և Eclipse-ը՝ 1.5 միլիարդ դոլար։