Իմ քայլի դոկտրինը՝ ժողովրդի թշնամիներին նախապես հայտնաբերել ու վերացնել


15:17 , 8 փետրվար, 2020

«Երկրի հարցը» հաղորդումից

Արսեն Բաբայան. «Ասեք մեկ օրինակ, որ ՍԴ դատավորներն այլ ուժերից կախված են»։
Հովիկ Աղազարյան. «Մենք ժամանակ չունենք, որ էնպիսի իրավիճակ ստեղծենք, որ համոզվենք դատավորների կախվածության մեջ»։

37 թվի փորձից

Ժդանովը ասում էր, որ չպետք է սպասել, որ ժողովրդի թշնամիները գործեն, այլ նախապես պետք է հայտնաբերել ու ոչնչացնել նրանց։

Եժովն էլ ասում էր, որ ժողովրդի թշնամիներին ջախջախելիս անխուսափելի է, որ ոչնչանան նաև անմեղ մարդիկ։