Հայաստանի ճանապարհների արդիականացումը, այլ ոչ ասֆալտապատումը պետք է հռչակվի համազգային նշանակության ծրագիր


14:06 , 8 փետրվար, 2020

Կարդում եմ հաղորդագրություններ՝ այսինչ ճանապարհը փակ է, այնինչ ուղղությունը վտանգավոր է և այլն։

Կարծում եմ՝ կարիք չկա լրացուցիչ մանրամասնելու, թե արևելքից և արևմուտքից թշնամական շրջափակման ու փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանում ճանապարհները ռազմավարական և անվտանգային ինչպիսի առանձնահատուկ նշանակություն ունեն։

Հետևաբար Հայաստանի ճանապարհների արդիականացումը, հենց արդիականացումը, այլ ոչ թե միայն մի քանի հարյուր կիլոմետր ասֆալտապատումը կամ փոսալցումը, ըստ իս, պետք է հռչակվի համազգային նշանակության ծրագիր՝ դրանից բխող գործողությունների հստակ տրամաբանությամբ և ժամանակացույցով։

#ՀավերժականՀայաստանը