Զգոն եղեք․ ի՞նչ է նշանակում, եթե միսը եփելիս շատ սև կամ սպիտակ փրփուր է առաջանում


19:45 , 6 փետրվար, 2020

Սովորաբար մենք մսի վրա սառը ջուր ենք լցնում և սպասելով եռալու պահին՝ սկսում ենք հանել փրփուրը։ Իրականում արգանակի մակերեսի վրա առաջացած փրփուրը սպիտակուցն է։

Картинки по запросу

Սառը ջրի մեջ տաքանալիս լուծված սպիտակուցներն ու հանքային աղերը անցնում են ջրի մեջ, իսկ եթե միսը դնում ենք եռացող ջրի մեջ, օգտակար նյութերը մնում են մսի մեջ։

Եթե ձեզ պետք չէ, որ խիտ և յուղոտ արգանակ ստացվի, միսը եփելիս դրեք եռացող ջրի մեջ, իսկ ահա եթե օգտագործելու եք նաև արգանակը, միսը դրեք սառը ջրի մեջ և սկսեք եփել։

Մի շտապեք հանել փրփուրը, այն ունի սննդային արժեք և անհրաժեշտ է արգանակի օգտակարության համար։ Ի դեպ, եթե միսը եփելիս մի գլուխ սոխ գցեք կաթսայի մեջ, փրփուրը կդադարի առաջանալ։

Նաև պետք է ուշադրություն դարձնել փրփուրի գույնին, այն կարող է լինել մուգ կամ սպիտակ։ Սպիտակը սպիտակուցն է, իսկ մուգը՝ արյունը, ինքներդ որոշեք՝ հանել այն, թե ոչ։

Картинки по запросу

Եվ մի քանի խորամանկություն՝ ապուր պատրաստելու համար․

Картинки по запросу