Ուկրաինացի պատգամավորը Ժիրինովսկու հետ անպարկեշտ նամակագրությունում երկրի վարչապետին «գոմիկ» է անվանել


02:45 , 5 փետրվար, 2020

Operativ.am-ը գրում է.

Ուկրաինայի «Կյանքի համար» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Իլյա Կիվան խորհրդարանի նիստի ժամանակ նամակագրության մեջ է եղել ՌԴ Պետդումայի պատգամավոր եւ Ռուսաստանի ԼԴ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հետ, հայտնում է TK Media-ն։

Համապատասխան նամակագրությունը նկարահանել եւ TK Media-ին է հանձնել լրագրող Ալեքսեյ Լիպովեցկին։

Ինչպես երեւում է տեսանյութում, Ժիրինովսկին Կիվային փետրվարի 3-ին գրել է՝ հարցնելով․ «Խմե՞լ ես»։ Կիվան նրան պատասխանել է հաջորդ օրը, փետրվարի 4-ին, հարցնելով Ժիրինովսկու ինքնազգացողության մասին եւ խնդրելով զանգահարել իրեն, երբ հնարավոր լինի։

Դրանից հետո Կիվան սկսել է հաղորդագրություն հավաքել․ «Ռադա է եկել գոմիկ-վարչապետն իր պիդ*րական կառավարության հետ, երկիրը քանդել են եւ այս պիդ*րների հետ տնտեսությունը վերականգնելու շանսեր չկան եւ փոխհարաբերություններ էլ չկան»։ Հավաքելով հաղորդագրությունը՝ ժողովրդական պատգամավորը մի քանի անգամ այն վերընթերցել է, քորել գլուխն ու արգելափակել հեռախոսը։