Վերջին 10 օրվա ընթացքում «ժողովրդավարության բաստիոն» հռչակած մեր պետությունն ապտակն ապտակի հետևից է ստանում միջազգային հեղինակավոր կազմակերպություններից՝ շնորհիվ Փաշինյանի ռեժիմի հակաժողովրդավարական քաղաքականության։
Եվ այսպես․
■ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը, որի անդամ են աշխարհի 70 երկրներ ներկայացնող խոշոր կուսակցություններ, խիստ քննադատել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող ճնշումները։
■ ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց անհանգստությունն են հայտնում ՍԴ-ի դեմ իրականացվող լարվածության և ճնշումների առիթով։
■ Վենետիկի հանձնաժողովի նախագահը ուղղակի դեղին քարտ է ցույց տալիս ՀՀ իշխանություններին ու նշում, որ պետք է բացառել ճնշումները ՍԴ դատավորների վրա։
Եվ այսքանից հետո Փաշինյանի սազանդարները խոսում են ինչ-որ ՍԴ ճգնաժամի մասին։
Պարոնայք, ճգնաժամը ձեր մեջ է, ձեր իշխանությունում և, իհարկե, ձեր ուղեղներում։
Բավական է խաղաք պետության հեղինակության հետ։