ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության եւ նրա ղեկավարի դեմ


07:30 , 31 հունվար, 2020

Operativ.am-ը գրում է.

ԱՄՆ-ը հինգշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության եւ նրա ղեկավար Ալի Աքբար Սալեհիի դեմ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը։

Ընդ որում, աղբյուրները հայտարարել են, որ դա թույլ կտա ռուսական, չինական եւ եվրոպական ընկերություններին շարունակել աշխատել կազմակերպության հետ, ինչը երկրի համար կբարդացնի «միջուկային զենքի ստեղծումը»։

Սահմանված պատժամիջոցների համաձայն, ԻԱԷԿ ակտիվները ԱՄՆ տարածքում կսառեցվեն, իսկ նրանց հետ այլ երկրների համագործակցությունը երկրորդային պատժամիջոցների օբյեկտ կդառնա։