Օպտիմալացման ենթարկվեց ևս մեկ հիվանդանոց


14:47 , 30 հունվար, 2020

#օպտիմիզացիա #ՁԻԱՀ #հիվանդանոց #PRADOվինուտի

Օրը սկսենք «բարի» լուրով․ օպտիմալացման ենթարկվեց ևս մեկ հիվանդանոց:

Այսօր կառավարության նիստում ՉԶԵԿՈՒՑՎՈՂ հարցերի շարքում (երևի միաձայն) ընդունվելու է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ միավորումը:

Նախորդ տարի նշեցին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի 30-ամյակը` բազմիցս ընդգծելով կենտրոնի լավ աշխատանքը: Նաև նշեմ, որ 2016 թվականին ԱՀԿ-ի կողմից Հայաստանին շնորհվեց «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագիր», ինչը փաստում է կենտրոնի լավ աշխատանքի մասին:

Հայաստանի առողջապահության այսպիսի «զարգացումը» շտկելու համար տարիներ են պահանջվելու... Հիշե՛ք սա...