Ես չհասկացա այսօրվա «մասկի շոուի» իմաստը․ Արման Աբովյան


19:20 , 28 հունվար, 2020

Այսօրվա իրադարձությունների կապակցությամբ, կարելի է ասել միայն մեկ բան՝ յուրաքանչյուր գործողություն, որը ձեռնարկում է իշխանությունը, ձերբակալելու կամ բերման ենթարկելու՝ հանրային ճանաչողություն ունեցող անձանց նկատմամբ, պետք է լինի հազար տոկոս հիմնավորված, հակառակ դեպքում շատ լուրջ բոլոլա է լինելու, շշշշաաատտտտ լուրջ։
Ես, անկեղծ ասած, չհասկացա այսօրվա "մասկի շոուի" իմաստը, չնայած ենթադրություններ իհարկե կարող եմ անել, սակայն սպասենք-տեսնենք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները։

Հ.Գ. հա քանի չեմ մոռացել ևս մեկ բան, ինչ-որ մեկը թույլ է տվել իրեն արտահայտություն, որ ձերբակալությունը դա "հանրային պահանջ է"։
Ախր "հանրային պահանջի" թեզը ուղղակի դիկտատուրայի թեզ է, այսքանը հասկանալու համար պետք չէ լինել հանճար։