Կենդանիների իրավունքների պաշտպանները քննադատել են դիզայներ Վիտորիա Բեքհեմին՝ 20,8 հազար դոլարոց կոկորդիլոսի կաշվից պայուսակի համար:
Նշվում է, որ դիզայներին թանկարժեք պայուսակով նկատել են Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում, որտեղ նա եղել է ամուսնու՝ Դեյվիդ Բեքհեմի հետ:
Բեքհեմի քննադատությունը պայմանավորված է նրանով, որ դիզայները նախկինում հայտարարել էր, որ Victoria Beckham Beauty կոսմետիկ միջոցները չի փորձարկվելու կենդանիների վրա, իսկ իր ապրանքանիշի հագուստը պատրաստվելու է առանց բնական մորթու օգտագործման: