Ոստիկանությունը Նարեկ Մալյանին բերման ենթարկելու վերաբերյալ հայտարարություն է տարածել


15:04 , 28 հունվար, 2020
Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին: Տեղեկատվությունը հաստատում ենք. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով: