Վարչապետի ու իր թիմակիցների թեթև ձեռքով երկրում խաղի կանոն է դառնում բանսարկությունը


22:32 , 27 հունվար, 2020

Վարչապետի ու իր թիմակիցների թեթև ձեռքով երկրում խաղի կանոն է դառնում բանսարկությունը, ու ինչքան էլ կարճ ժամանակահատվածում հասարակությունը կերակրվի էդ մուտիլովկեքով, այնուհանդերձ, գնալով իշխանության նկատմամբ հանրության վստահությունն այդկերպ մաշվում է։

Դա պետք է հասկանան հենց իշխանությունները, ու կառավարման ոճին բնորոշ գիծ դարձնեն ոչ թե ստախոսությունը, այլ իրական գործ անելը, տնտեսության մեջ և հանրային կյանքում իրական փոփոխություններ մտցնելը։
Հուսով եմ, Ալենով կսահմանափակվենք ու նոր դեբիլությունների ականատեսը չենք լինի։