Փաշինյանը բացառապես անձնական վրեժխնդրության համար պատրաստ ա կաթվածահար անի ՍԴ-ում քննվող բոլոր հարցերի լուծումը


15:52 , 24 հունվար, 2020

Հրայրը մի հատ կարևոր միտք ասեց, որ էս սաղ ընթացքում մտքովս չէր անցել։

Ուրեմն՝ էդ վաղաժամ կենսաթոշակի մասին օրենքը 2-ամսյա ժամկետ ա սահմանում։ Ու հիմա տեսեք, թե ինչ ա ստացվում։ Զուտ տեսականորեն, եթե ՍԴ բոլոր դատավորները հրաժարական տան, փաստացի, երկրում ՍԴ չի լինի, ու Աստված գիտի, թե երբ ԱԺ-ն կընտրի անհրաժեշտ քանակով նոր դատավորներ։

Ու էդ ընթացքում, հոպլյա, Ռոբերտ Քոչարյանի գործ չի լսվի ՍԴ-ում։ Ու հետևաբար, ռիսկը, որ կարող ա Ռոբերտ Քոչարյանը հայտնվի ազատության մեջ, զրոյական ա։

Բայց խնդիրն էն ա, որ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի գործ չի լսվի, այլև առհասարակ ոչ մի գործ։ Իսկ դրանք օրենքների Սահմանադրությանը համապատասխանության հարցեր են, մարդու իրավունքների պաշտպանի դիմումներ են, դատարանների դիմումներ են, կառավարության դիմումներ, միջազգային պայմանագրերի քննություններ ևն, ևն։

Այսինքն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանուն էն բանի, որ մի քանի ամսով չեզոքացնի Ռոբերտ Քոչարյանի ազատվելու որևէ ռիսկ, պատրաստ ա կաթվածահար անի էդ բոլոր հարցերի լուծումը։ Բացառապես անձնական վրեժխնդրության համար։