Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ անվտանգության ոլորտի համակարգման կարևորագույն պետական օղակը կարծես թե չի գործում


11:26 , 24 հունվար, 2020

Հայաստանն այնպիսի բարդ աշխարհագրական դիրք ունի, որ մեր երկրի առջև տարբեր աշխարհաքաղաքական մարտահրավերներ են ծառացած։ Իսկ այս մարտահրավերներին դիմագրավելու և Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար լուրջ ջանքեր և միջազգային տարբեր գործընկերների հետ նուրբ աշխատանք է պահանջվում։

Եվ այսպիսի գործունեություն իրականացնելու տեսանկյունից լայն իրավասություններ են վերապահված անվտանգության խորհրդի քարտուղարին, սակայն տարօրինակ է, որ ներկայիս ԱԽ քարտուղարը անվտանգության հետ կապված խնդիրների շուրջ ծավալվելու փոխարեն գրեթե միշտ խոսում է միայն ներքին քաղաքական հարցերից, ուստի տպավորություն է առաջանում, որ անվտանգության ոլորտի համակարգման կարևորագույն պետական օղակը կարծես թե չի գործում։