Ռուբեն Ռուբինյանը հանդիպում է խնդրել Արմեն Աշոտյանի հետ, սուրճ խմել ու «բան» խնդրել. Մարուքյանը մանրամասներ է հայտնում


15:31 , 22 հունվար, 2020

Analitik.am-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 22-ին, խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն Էդմոն Մարուքյանին հորդորեց գնալ ու նախկին խորհրդարանի գործընկերների հետ սուրճ խմել, եթե կարոտել է նրանց:

Մարուքյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իրենք կարող են կարոտել հարազատ ընկերոջը և այլն. «Ինչ վերաբերում է Ռուբինյանի հայտարարությանը, ես ուզում եմ նրան հիշեցնել, որ նա Արմեն Աշոտյանին խնդրել էր հանդիպել, հանդիպումը եղել է, սուրճ են խմել: Նա Աշոտյանին խնդրել էր աջակցել, այնպես անել, որ Հանրապետականները դեմ չլինեն, որ իրենք EPP-ի անդամ դառնան: Էտ սուրճ խմողն ինքն է, լատենտ սուրճ խմող էլի: Սուրճ խմողն ինձ մեղադրում է սուրճ խմելու մեջ: Ես խնդիր չունեմ, կարող եմ բոլորի հետ սուրճ խմել, իր հետ չեմ խմում, դրա համար է նեղված: Ես նրա հետ սուրճ չեմ խմում, որովհետև նրա հետ անհետաքրիքր է, զրուցելու բան չկա, ես ի՞նչ կարող եմ զրուցել Ռուբինյանի հետ»:

«Ռուբինյանը խնդրել է, որ Հանրապետականները ԵԱՀԿ-ում իրենց կապերով աջակցեն բանաձևի տապալմանը, ինչը լավ է արել: Բայց երբ նա ցանկանում է «սուրճ խմելը» դարձնել զենք ու կիրառել իմ դեմ, պետք է հիշի, որ ամենաթարմ սուրճ խմողն ինքն է։ Ես բոլորի հետ էլ սուրճ եմ խմել, այդ թվում իրենց լիդեր Նիկոլ Փաշինյանի: Պետք չէ դա մտցնել մեր աչքը»,-հավելեց նա: