Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են ավազամրրիկները ծածկում ավստրալական քաղաքները (Photo, Video)


16:02 , 20 հունվար, 2020

Ավստրալիայի խոշորագույն Նոր Հարավային Ուելս նահանգն ամիսներ շարունակ անտառային հրդեհների թիրախում գտնվելուց հետո այժմ էլ ենթարկվել է ավազամրրիկի «գրոհին»:

Ինչպես նշում է The Guardian-ը, ավազամրրիկները սավանի պես ծածկել են մի քանի քաղաք և բնակավայր՝ «ցերեկը վերածելով գիշերի»: Դրանք այնքան խիտ են եղել, որ արևի լույս չի թափանցել փոշու միջով:

Ըստ օդերևութաբանների՝ փոշու ահռելի ամպերն առաջացրել են ուժեղ քամիները:

Համացանցում հրապարակված տեսանյութերում երևում է՝ ինչպես են ավազամրրիկները ծածկում Դուբո և դրա հարևանությամբ գտնվող մյուս փոքր քաղաքները: