«Instagram-ի արքա» Դեն Բիլզերյանը Մաքգրեգորի պատճառով 40 վայրկյանում 1 մլն դոլար է կորցրել


14:23 , 20 հունվար, 2020
Instagram սոցկայքում տասնյակ միլիոնավոր հետևորդներ ունեցող Դեն Բիլզերյանը խաղադրույք է կատարել UFC 246 մրցաշարում իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի և ամերիկացի Դոնալդ Սերոնեի մենամարտի համար և 1 մլն դոլար կորցրել:

Հայազգի Բիլզերյանը, որին հաճախ անվանում են «Instagram-ի արքա», այս մասին հայտնել է սոցկայքի «սթորիզ» բաժնում:

Հայտնի է, որ Բիլզերյանը խոշոր խաղադրույք էր կատարել Սերոնեի հաղթանակի վրա, սակայն Մաքգրեգորի նոկաուտի հետևանքով կորցրել է գումարը:

Հաղթանակի համար Մաքգրեգորից ընդամենը 40 վայրկյան է պահանջվել: