Արոնյանը թույլ խաղաց Նավարայի հետ, իսկ վերջինս իր անսխալական խաղով հաղթեց


00:43 , 28 հունվար, 2012

Վեյկ Ան Զեի այսօրը դեռ երկար կհիշվի: Տխուր օր էր մեզ համար:
Արոնյանը թույլ խաղաց Նավարայի հետ, իսկ վերջինս իր անսխալական խաղով հաղթեց:
Իվանչուկը հավասար խաղում սխալ թույլ տվեց և Գելֆանդը հաղթեց: /սա էլ մեր բախտից/
Իսկ Թոփալով Կարլսեն խաղը .... Թոփալովը հաղթած դիրքում թույլ տվեց կոպտագույն սխալ, ու հավասար դիրք ստացավ: Հետո սկսվեց սխալների շարան, այդ թվում շատ կոպտագույն սխալներ: Կարլսենը հաղթեց պարտված խաղը:

Բարեբախտաբար Արոնյանը շարունակում է կես միավորով պահպանել առաջատարի դիրքը: