ԱՄն-ը մտադիր էր նախազգուշական հարված հասցնել Իրանի օբյեկտների վրա․ Պոմպեո


18:00 , 18 հունվար, 2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը ուսումնասիրել է Իրանի միջուկային օբյեկտների վրա նախազգուշական հարվածներ հասցնելու հնարավորությունը, որպեսզի իսլամական հանրապետությունում միջուկային զենք չհայտնվի։ Այս մասին նա հաղորդել է Hugh Hewitt Radio Show-ին տված հարցազրույցում։

Պետքարտուղարին հարց են տվել, թե արդյոք նման հարվածները իրանական օբյեկտների վրա անհրաժեշտ են Իրանի կողմից այլ երկրների տարածքների վրա հրթիռային գրոհներից հետո։

«Սա կարևոր հարց է, որի շուրջ մենք շատ ենք մտածել»,- ասել է Պոմպեոն։

Նա նաև հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ իսլամական հանրապետությունը «երբեք չի կարող միջուկային զենք» ստանալ, Թեհրանն իր հերթին հայտարարում էր, որ չի ձգտում այդ զենքն ունենալ։

Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները մտադիր են «ամեն հնարավոր բան անել, որ պետք է արվի» որպեսզի Իրանում միջուկային զենք չհայտնվի։