ՀՀ պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված երկրի գործող ղեկավարը ոչ թե Փաշինյանն է, այլ Ռոբերտ Քոչարյանը


12:46 , 15 հունվար, 2020

Ստիպված եմ հիասթափեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված երկրի գործող ղեկավարը ոչ թե ինքն է, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
2000 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննիչի կողմից հարցաքննվել է և ցուցմունք է տվել Հոկտեմբերի 27-ի գործով:

Ցավում եմ, որ Հայաստանի պատմության մեջ որևէ ձևով առաջինը լինելու Նիկոլ Փաշինյանի ջանքերը նման զավեշտալի դրսևորումներ են ստացել: